Չեխիան 2027 թվականին առաջին անգամ սեփական տիեզերագնացին կուղարկի ՄՏԿ
Աշխարհ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ 2027 թվականին Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) կարող է մեկնել երկրի առաջին բացառապես չեխ տիեզերագնաց Ալեշ Սվոբոդան։ Այդ մասին հայտնում է Irozhlas-ը։
Բաբիշի խոսքով՝ առաքելությունը կիրականացվի միայն այն դեպքում, եթե նախապատրաստական բոլոր փուլերն ավարտվեն հաջողությամբ։ Այդ դեպքում Ալեշ Սվոբոդան կդառնա Չեխիայի պատմության առաջին ազգային տիեզերագնացը, որը կմեկնի ՄՏԿ։
Սպասվում է, որ առաքելությունը կիրականացվի Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և ամերիկյան Vast ընկերության համագործակցության շրջանակում, որը զբաղվում է Միջազգային տիեզերական կայան թռիչքների կազմակերպմամբ։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ ESA-ն նախատեսում է օգտագործել SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը ՄՏԿ ուղղությամբ մարդատար առաքելությունների համար։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր