Զախարովան արձագանքել է Թաիլանդում դեսպանի կնոջ անվան տակ ներկայացող ռուսաստանցու պատմությանը
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թաիլանդում բացահայտված խարդախության պատմությանը, որտեղ ռուսաստանցի մի կին ներկայանում էր որպես Ռուսաստանի դեսպանի կինը և գումար էր վաստակում հայրենակիցների հաշվին։
Դիվանագետը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգոնությունը և նախքան որևէ անձի վստահելը մանրակրկիտ ստուգել տրամադրվող տեղեկությունները։ Նրա խոսքով՝ նման դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս տեղեկատվության ստուգման կարևորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դարյա անունով կինը հայրենակիցներին խոստացել է կազմակերպել Թաիլանդում երկարաժամկետ բնակության վիզաներ, վարորդական իրավունքներ և նույնիսկ Ռումինիայի քաղաքացիություն։ Ըստ հրապարակումների՝ փաստաթղթերը նա պատրաստել է տնային պայմաններում։ Կնոջը ձերբակալել են այն պահին, երբ նա փորձել է լքել երկիրը։


















































Ամենադիտված
Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)