Լեհաստանի վարչապետը խոսել է Զելենսկու որոշ հայտարարություններից դժգոհության մասին
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշ հայտարարություններ երբեմն իր մոտ դժգոհություն են առաջացնում։ Այդ մասին նա ասել է մամուլի ասուլիսի ընթացքում։
Տուսկի խոսքով՝ երբեմն ուկրաինական կողմից հնչող որոշ հայտարարություններ անհասկանալի են թվում, և ինքը Զելենսկուն փոխանցել է, որ Ուկրաինան պետք է նույնքան ուշադրությամբ վերաբերվի Լեհաստանի շահերին, որքան Լեհաստանն է աջակցում Ուկրաինային։
Լեհաստանի վարչապետը նաև նշել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովի այցը Լեհաստան և անցկացված բանակցությունները, իր գնահատմամբ, ցանկալի արդյունք չեն տվել։ Ավելի վաղ Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերը այդ այցը գնահատել էր որպես ոչ հաջող նախաձեռնություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ