Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
Գիտություն և Մշակույթ
Աստղագետների կանխատեսած հզոր գեոմագնիսական փոթորիկը, որը կարող էր հասնել G3 մակարդակի, այդպես էլ չհասավ Երկիր։ Պարզվել է, որ Արեգակից արտանետված հսկայական պլազմային ամպը լիովին շրջանցել է մեր մոլորակը։
Չնայած` հաշվարկները ցույց էին տալիս Երկրին հարվածելու 96% հավանականություն, իրականում արտանետումն անցել է մոլորակից հեռու։ Գիտնականները նշում են, որ տիեզերական եղանակի կանխատեսումները դեռևս զիջում են սովորական եղանակային կանխատեսումների ճշգրտությանը, և նման սխալներ երբեմն տեղի են ունենում։
Հիշեցնենք՝ հունիսի 3-ին գիտնականները գրանցել էին վերջին մեկուկես ամսվա ընթացքում Արեգակի ամենահզոր բռնկումներից մեկը, ինչի հետևանքով էլ սպասվում էր զգալի գեոմագնիսական ակտիվություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ