Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց 

Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ Արեւմուտքի կողմնապահ վերաբերմունքին, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԵԽ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ) նախնական եզրակացության մեջ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարվել։ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ նիկոլասեր եվրոպացիները չեն կարողացել բոլորի վրա աչք փակել:
Զեկույցը, բնականաբար, ամբողջական իրավիճակը չի արտացոլում եւ առավել կենտրոնացված է Ռուսաստանի՝ նախընտրական քարոզչությանը միջամտության վրա։ Սակայն տեղ են գտել նաեւ իշխանությունների կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ որոշ գնահատականներ։

Մասնավորապես արձանագրվել է, որ նախընտրական քարոզարշավը եղել է ակտիվ եւ հիմնականում խաղաղ, սակայն խիստ բեւեռացված, սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից։ «Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ եւ պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաեւ՝ ձայների գնման եւ ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների եւ ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետեւանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպես նաեւ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները եւ վերջերս ներդրված սոցիալական եւ տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ»,- գրված է զեկույցում։

Արձանագրել են, որ 2026 թ․ կատարված որոշ փոփոխություններ ներդրվել են արագացված կարգով, սահմանափակ քննարկումների արդյունքում, առանց քաղաքական ուժերի լայն աջակցության, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունվել են ընտրությունները նշանակվելուց հետո, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային լավագույն փորձին: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել եւ ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ` իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

«Ընդհանուր քաղաքական միջավայրը բնութագրվում էր նաեւ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության միջեւ առկա լարվածությամբ, ինչպես նաեւ՝ մի շարք նախկին պաշտոնատար անձանց, եկեղեցական առաջնորդների եւ հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործող ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործերով եւ ձերբակալություններով։ Թեեւ իշխանությունները պնդում էին, որ այդ գործերը հիմնականում միտված են եղել կոռուպցիայի կանխարգելմանը կամ սահմանադրական կարգի պաշտպանությանը՝ իշխանությունը բռնի զավթելու փորձերից, այնուամենայնիվ, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպություններ դրանք դատապարտել են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ պնդելով, որ դրանք նպաստել են վախի մթնոլորտի ձեւավորմանը։ Վերջին տարիներին մի շարք միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են խոսքի եւ հավաքների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի նվազում, ինչպես նաեւ մտահոգություններ են հայտնել մինչդատական կալանքի չափազանց լայն կիրառման, ոստիկանության կողմից թույլ տրված չարաշահումների ոչ բավարար քննության եւ դատական իշխանության անկախության թուլացման վերաբերյալ»։

Եվրադիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին եւ հանրային առաքելությանը։ ԵՄ եւ ԱՄՆ որոշ առաջնորդներ հրապարակավ աջակցություն են հայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը գնահատել է որպես արտաքին ուժերի ներգրավվածություն՝ հօգուտ իշխող կուսակցության։

Զեկույցում արձանագրել են, որ ՀՀ վարչապետը կիրառել է վիրավորական եւ հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։ Վարչապետը նաեւ հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով եւ նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։ Ընտրություններից առաջ կառավարության կողմից ներդրվել են մի շարք սոցիալական եւ տնտեսական միջոցառումներ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության եւ քաղաքական կուսակցությունների միջեւ հստակ տարանջատում, եւ կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են
Ամենադիտված