Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես` Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել:
Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում` առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա՝ այն դեպքում, երբ այս համայնքը, կարելի է ասել, Պապիկյանի ու նրա գերդաստանի «վոտչինան» է` նրանց տոտալ վերահսկողության ներքո, եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում, մինչեւ անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի «դաբրոն» է հարկավոր:
Նրա ազգուտակն ու ծանոթ-բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ