Հնագետները հայտնաբերել են մանկական մնացորդներ՝ գանգի վրա հնագույն վիրահատության հետքերով
Աշխարհ
Ուզբեկստանում հնագետները հայտնաբերել են բրոնզի դարի մանկական մնացորդներ, որոնցից մեկի գանգի վրա պահպանվել են Կենտրոնական Ասիայում հայտնի ամենահին վիրահատական միջամտություններից մեկի հետքերը։ Այդ մասին հայտնում է Archaeology News Online Magazine-ը։
Մոտ չորս հազար տարվա հնություն ունեցող թաղումը հայտնաբերվել է 2026 թվականի ապրիլին Ջարկուտան հնավայրում՝ Իտալիայի և Ուզբեկստանի համալսարանների համատեղ միջազգային ծրագրի շրջանակում։ Գերեզմանում գտնվել են երկու երեխայի աճյուններ՝ մոտ երեք և հինգ տարեկան։ Ավագ երեխայի գանգի ուսումնասիրության ընթացքում մասնագետները հայտնաբերել են տրեպանացիայի՝ արհեստականորեն բացված անցքի հետքեր, որի եզրերը վկայում են, որ միջամտությունն իրականացվել է դեռևս երեխայի կյանքի ընթացքում և եղել է հաջող։
Գիտնականներն առայժմ չեն կարող հստակ ասել, թե ինչ նպատակով է կատարվել այդ վիրահատությունը։ Հնարավոր վարկածների թվում նշվում են գլխուղեղային վնասվածքը, նյարդաբանական խնդիրները կամ տվյալ ժամանակաշրջանին բնորոշ հավատալիքների հետ կապված պատճառները։ Հետազոտողների գնահատմամբ՝ նման միջամտությունը փոքր տարիքի երեխայի վրա և նրա գոյատևումը խոսում են այդ ժամանակների բժշկական գիտելիքների բավական բարձր մակարդակի մասին։ Ներկայում հայտնաբերված մնացորդները փոխանցվել են գենետիկական և մարդաբանական լրացուցիչ ուսումնասիրությունների։


















































Ամենադիտված
Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)