Ժամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական երկխոսություն հաստատի Պուտինի հետ․ Ստուբ
Աշխարհ
Ժամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական երկխոսություն հաստատի Ռուսաստանի ղեկավարության հետ, ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը։
«Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Եվրոպան դիվանագիտական երկխոսություն հաստատի Ռուսաստանի ղեկավարության, ավելի ճշգրիտ՝ նախագահ (Ռուսաստանի, Վլադիմիր - խմբ.) Պուտինի հետ», - ասել է Ստաբը իր գրասենյակի կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։
Ֆինլանդիայի նախագահը հավելել է, որ եվրոպական երկրները պետք է համակարգեն իրենց ջանքերը այս հարցում։
«Մենք պետք է ունենանք ընդհանուր օրակարգ, մենք պետք է ունենանք ընդհանուր դիրքորոշում», - ասաց նա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ