Ֆրանսիայում կողոպտել են մատուռ և գողացել կրոնական ցուցանմուշներ
Աշխարհ
Ֆրանսիական Վալորի համայնքի մատուռը թալանվել է, և գողացվել են մի քանի կրոնական ցուցանմուշներ, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը։
«Վալորի համայնքի մատուռը թալանվել է գիշերը: Գողացվել են մի քանի կրոնական ցուցանմուշներ», - հաղորդել է ռադիոկայանը։
Ոստիկանության տվյալներով՝ գողերը մատուռ են մուտք գործել՝ կոտրելով քահանայի տան դուռը, ենթադրաբար` օգտագործելով դեպքի վայրում հայտնաբերված պտուտակահանը և աքցանը։
Մինչև իրավապահ մարմինների ժամանումը, գողերն արդեն փախել են։ Գողության դեպքը հետաքննվում է։


















































Ամենադիտված
Լավրովը շոկային հայտարարություն է արել. Ձերբակալվել են քրեական հեղինակություններ (տեսանյութ)