Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարն այն ենթակաների հետ, որոնք «իր պատիվը գետնով են տվել» Գորիսում ՔՊ-ի ջախջախիչ հաղթանակ չեն ապահովել։ Նա պատասխանատուներ էր նշանակել տեղամասերում, որոնք վստահեցրել էին, որ ամեն ինչ կարգին է ՔՊ-ն «կրում է, ընդդիմությանը սատկացնելու են»։
Ընտրության գիշերը մեծ անակնկալ են եղել ՔՊ-ի ցածր տոկոսները, եւ Առուշն աշխատանքից ազատել է իր տեղակալ Արտյոմ Աղաջանյանին, խորհրդական Կարեն Ջավահիրյանին, օգնական Գրիգորին, Խնձորեսկի վարչական ղեկավարին:
Մեր աղբյուրն ասում է, որ սրանով նա չի բավարարվելու` մյուսներին ազատելու է, երբ հետընտրական կրքերը հանդարտվեն: Ասել է, որ պատժելու է իրեն խաբողներին։ Իսկ որ ինքը խաբել է հանրության, ընդդիմության սպասելիքները, ճամբարափոխ է եղել, դա չի հիշում:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր