Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազային
Աշխարհ
Press TV-ն հաղորդել է, որ Իրանը 12 բալիստիկ հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչների, կարևոր օբյեկտների և Հորդանանի Մուվաֆաք Սալթի ավիաբազայի հրամանատարական կենտրոնի ուղղությամբ։
«Այսօր վաղ առավոտյան 12 բալիստիկ հրթիռներ թիրախավորել են ԱՄՆ F-35, F-15 և F-16 կործանիչներով հագեցած օբյեկտները, ինչպես նաև Ազրաք ավիաբազայի և դրա հրամանատարական կենտրոնի կարևոր ռազմական օբյեկտները», – հաղորդել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Իրանի հարավում ԱՄՆ-ի հարձակումներից հետո հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակողական գործողությունների առաջին փուլի մասին:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր