Կոշտա. Հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցը
Աշխարհ
Հունիսի 18-19-ի գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշման ավելացման և Ուկրաինայի աջակցության հարցերը, ինչպես նաև ԵՄ տնտեսության և մրցունակության հետ կապված հարցերը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան բաց նամակում՝ հրավիրելով ԵՄ առաջնորդներին գագաթնաժողովին:
«Ուկրաինան մնում է մեր օրակարգի գլխավոր թեման», - գրել է նա՝ նշելով, որ գագաթնաժողովը կսկսվի Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձով: Նա ընդգծել է, որ ԵՄ առաջնորդները կշարունակեն քննարկել «Ռուսաստանի վրա ճնշման ավելացման և Ուկրաինային ռազմական աջակցության երկկողմանի մոտեցումը» և նաև «կողջունեն Մոլդովայի և Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկը»:
Դրանից հետո նրանք կքննարկեն ԵՄ-ի «տնտեսությանը և մրցունակությանը» վերաբերող հարցեր:
Գագաթնաժողովում առաջին անգամ կքննարկվի նաև Եվրոպայում թմրամոլության և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հարցը:
Ավելի վաղ եվրոպական Politico հրատարակությունը, հղում անելով Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ Մոլդովայի և Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները նախատեսվում է սկսել հունիսի 15-ին՝ Լյուքսեմբուրգում կայանալիք միջկառավարական համաժողովի ժամանակ:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր