Իսրայելը պատրաստվում է 61 բնակավայր հիմնել Արևմտյան ափին
Աշխարհ
Իսրայելը մտադիր է ավելի քան 350 միլիոն դոլար հատկացնել Արևմտյան ափին 61 բնակավայրեր հիմնելու համար, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։
«Իսրայելի կաբինետը, ինչպես սպասվում է, հինգշաբթի օրը կհաստատի օկուպացված Արևմտյան ափին 61 նոր բնակավայրերի փաստացի հիմնադրման ֆինանսավորման ծրագիրը:
Առաջարկին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ կառավարությունը մի քանի տարվա ընթացքում կհատկացնի ավելի քան 350 միլիոն դոլար», - գրել է նա X սոցիալական ցանցում՝ հղում անելով իր ստացած կառավարության որոշմանը։
Լրագրողի խոսքով՝ նախատեսվում է ֆինանսավորել ժամանակավոր բնակարանային համալիրները և հանրային ենթակառուցվածքները. սա վերջին տասնամյակների ընթացքում բնակավայրերի ընդլայնման ուղղությամբ ամենակարևոր քայլերից մեկը կլինի։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր