Windows-ում հայտնաբերվել է ռեկորդային թվով խոցելիություն
Աշխարհ
Microsoft ընկերությունը հայտարարել է Windows օպերացիոն համակարգերում ավելի քան 200 անվտանգության խոցելիության հայտնաբերման և վերացման մասին։ Այդ մասին ուշադրություն է հրավիրել PCWorld պարբերականը։
Հունիսի սկզբին ընկերությունը թողարկել է Windows-ի անվտանգության հերթական թարմացումը՝ ավանդական ամսական «Թարմացումների երեքշաբթի» ծրագրի շրջանակում։ Microsoft-ի տվյալներով՝ հայտնաբերվել և վերացվել է ընդհանուր առմամբ 206 խոցելիություն, ինչը դարձել է նոր ռեկորդ։ Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2025 թվականի հոկտեմբերին, երբ հայտնաբերվել էր 175 խնդիր։
Հաշվետվության համաձայն՝ անվտանգության 118 խնդիր վերաբերում է Windows-ի դեռևս աջակցվող տարբերակներին։ Առանձնացվել է նաև CVE-2026-41091 կոդով խոցելիությունը, որը կապված է Microsoft Defender համակարգի հետ և, ըստ ընկերության, արդեն կիրառվում է չարագործների կողմից՝ համակարգ մուտք գործելու և ավելի բարձր մակարդակի հասանելիություն ստանալու նպատակով։ Բացի այդ, ևս 54 խոցելիություն հայտնաբերվել է Office ծառայություններում։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտատերերին ստուգել և ժամանակին տեղադրել հասանելի թարմացումները համակարգի անվտանգության կարգավորումներում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր