Եվրամիության խոշորագույն տնտեսություններից մեկը հայտնվել է ներդրումային ճգնաժամի մեջ
Աշխարհ
Գերմանիայի տնտեսությունը շարունակում է բախվել ներդրումային ակտիվության նվազման հետ և աստիճանաբար կորցնում է դիրքերը։ Այդ մասին հայտնում է Handelsblatt-ը՝ հղում անելով Համաշխարհային տնտեսության Քիլի ինստիտուտի գնահատականներին։
Փորձագետների կանխատեսմամբ՝ 2026 թվականին սարքավորումների և արտադրական միջոցների ներդրումները կնվազեն 1,2 տոկոսով։ Խոսքը հիմնականում վերաբերում է մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։ Միաժամանակ 2027 թվականին ակնկալվում է ներդրումների աճ՝ շուրջ 4,4 տոկոսով, սակայն այդ աճը հիմնականում պայմանավորված կլինի պետական ծախսերի ավելացմամբ, մասնավորապես՝ պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ։
Մասնավոր հատվածում, ըստ գնահատականների, իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Կանխատեսվում է, որ ընկերությունների ներդրումային ակտիվությունը կմնա զուսպ և կլինի ավելի ցածր, քան սպասվում էր մի քանի ամիս առաջ։ Ավելի վաղ նաև հնչել էին գնահատականներ, որ նավթի համաշխարհային պաշարների նվազման և արտադրական ծախսերի աճի ֆոնին գերմանական տնտեսությունը կարող է բախվել նոր մարտահրավերների։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր