Շվեդիան հրաժարվել է քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնելու գաղափարից
Աշխարհ
Շվեդիայի կառավարությունը հրաժարվել է քրեական պատասխանատվության տարիքը 15-13-ի իջեցնելու ծրագրերից՝ խորհրդարանում աջակցության բացակայության պատճառով, հայտարարել է արդարադատության նախարար Գունար Շտրյոմմերը, հաղորդում է Reuters-ը։
Նախարարը հայտարարել է, որ նախկինում առաջարկված միջոցառման փոխարեն իշխանությունները մտադիր են մշակել նոր օրինագիծ, որը կնվազեցնի քրեական պատասխանատվության տարիքը մինչև 14 տարեկան։ Շտրյոմմերը նշել է, որ այս թիվը համապատասխանում է եվրոպական երկրների միջին տարիքին։
Քրեական պատասխանատվության տարիքը իջեցնելու նախաձեռնությունը կենտրոնամետ կառավարության անչափահասների հանցագործությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության մի մասն էր։ Սակայն 13 տարեկանը սահմանելու առաջարկը բավարար աջակցություն չի ստացել խորհրդարանականների շրջանում։
Նոր օրինագիծը, ինչպես սպասվում է, շուտով կներկայացվի խորհրդարան։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր