Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ երկրի ֆինանսների նախարարությունը հրաժարվել է հատկացնել անհրաժեշտ ֆինանսավորում պաշտպանական կարիքների համար։ Այդ մասին նա հայտնել է վարչապետ Քիր Սթարմերին հասցեագրված նամակում, որի պատճենը հրապարակել է X սոցիալական հարթակում։
Հիլին նշել է, որ գործող պայմաններում հնարավոր չի համարում շարունակել իր պաշտոնավարումը, եթե պաշտպանական գերատեսչությունը չի ստանում այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ է համարում երկրի անվտանգության և պաշտպանության ծրագրերի իրականացման համար։
Պաշտոնական Լոնդոնը դեռևս չի հայտնել նախարարի հնարավոր փոխարինողի անունը և չի մեկնաբանել ֆինանսավորման շուրջ ստեղծված իրավիճակի հետագա զարգացումները։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր