ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների հետ կայացած հանդիպման մանրամասները
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է անցկացրել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանների հետ։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականները այդ երկրների ղեկավարությունների քաղաքականության վերաբերյալ՝ այն բնութագրելով որպես ապակառուցողական՝ ուկրաինական ճգնաժամի համատեքստում։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում նաև ներկայացվել են Ռուսաստանի մոտեցումները քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ՝ շեշտադրելով հակամարտության, ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաջնային պատճառների վերացման անհրաժեշտությունը։ Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները խնդրել էին հանդիպում կազմակերպել նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկի հետ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր