Արհեստական բանականությունը կասկածի տակ է դրել մի շարք մասնագիտությունների ապագան
Հասարակություն
Վերլուծության հիմքում ընկած է այսպես կոչված «խոցելիության ցուցանիշը», որը ցույց է տալիս, թե որքանով կարող է տվյալ մասնագիտությունը փոխվել կամ ավտոմատացվել AI տեխնոլոգիաների կիրառմամբ։ Առաջին տեղում հայտնվել են ծրագրավորողները՝ 75 տոկոս ցուցանիշով։ Ըստ հետազոտության՝ նրանք ամենահաճախն են աշխատում AI գործիքների հետ, որոնք արդեն կարող են ստանալ առաջադրանքներ, գրել կոդ, կատարել ուղղումներ և ստուգել արդյունքները։
Երկրորդ տեղում հաճախորդների սպասարկման մասնագետներն են՝ 70 տոկոս ցուցանիշով, քանի որ արհեստական բանականությունն ավելի ակտիվ է կիրառվում հարցերին պատասխանելու, վերադարձների մշակման և նախնական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Բարձր խոցելիություն են գրանցել նաև տվյալների մուտքագրման օպերատորները, բժշկական գրանցողները, մարքեթինգի և շուկայի վերլուծաբանները, վաճառքի ղեկավարները, ֆինանսական վերլուծաբանները, ծրագրային թեստավորողները, տեղեկատվական անվտանգության մասնագետներն ու տեխնիկական աջակցման աշխատակիցները։
Միևնույն ժամանակ նշվում է, որ մասնագետների մի մասը չի անհետանա, այլ աշխատանքի ձևաչափը կփոխվի՝ AI-ն դիտարկելով որպես լրացնող, այլ ոչ ամբողջությամբ փոխարինող գործիք։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր