Հայտնաբերվել է լնդերի բորբոքումը նվազեցնելու անսպասելի միջոց
Հասարակություն
Կալորիաների կարճաժամկետ սահմանափակումը կարող է օգնել նվազեցնել լնդերի հիվանդությունների դեպքում առաջացող բորբոքումը։ Նման եզրակացության են եկել գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Periodontology (JCP) ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է լնդերի հիվանդություններով 28 մարդ։ Մասնակիցների կեսը վեց ամսվա ընթացքում երեք անգամ անցել է հնգօրյա ցածր կալորիականությամբ սննդային ծրագիր, որը նմանակել է սովածության ռեժիմը․ առաջին երկու օրերին օգտագործվել է մոտ 1100 կկալ, իսկ հաջորդ երեք օրերին՝ շուրջ 750 կկալ։ Մյուս մասնակիցները շարունակել են սնվել սովորական ձևով։
Վեց ամիս անց կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հատուկ սննդակարգին հետևած մարդկանց մոտ նվազել են բորբոքման ցուցանիշները։ Մասնավորապես՝ նվազել է C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը, որը համարվում է օրգանիզմում բորբոքային գործընթացների հիմնական ցուցիչներից մեկը։ Հետազոտողները ենթադրում են, որ ազդեցությունը կարող է կապված լինել օքսիդատիվ սթրեսի նվազման, շաքարի և վերամշակված ածխաջրերի օգտագործման կրճատման, ինչպես նաև միկրոֆլորայի բարելավման հետ։ Միևնույն ժամանակ մասնագետները շեշտում են, որ նման մոտեցումը չի փոխարինում բերանի հիգիենային և մասնագիտական բուժմանը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր