Պենտագոնը հաստատել է, որ ԱՄՆ ուժերը Օմանի ափերի մոտ խոցել են տանկեր
Աշխարհ
ԱՄՆ-ն Օմանի ափերի մոտ վնասազերծել է «Jalveer» լցանավը, որը, ենթադրաբար, տեղափոխում էր իրանական նավթ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գրավոր հայտարարության մեջ, որի գործառնական պատասխանատվության ոլորտը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան։
«ԱՄՆ ուժերը Օմանի ծոցում վնասազերծել են նավթատար, այն բանից հետո, երբ տանկերը խախտել է իրանական շրջափակումը՝ փորձելով տեղափոխել իրանական նավթ։ Սա այս շաբաթ ԱՄՆ ուժերի կողմից վնասազերծված երրորդ առևտրային նավն է», - հայտնել է CENTCOM-ը։ Գվինեայի դրոշի ներքո նավարկող տանկերի շարժիչային սենյակի վրա արձակվել են երկու AGM-114R Hellfire օդ-երկիր դասի հրթիռներ, այն բանից հետո, երբ անձնակազմը բազմիցս հրաժարվել է կատարել ԱՄՆ զինվորական հրամանները։
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ զինվորականները վնասազերծել են Պալաուի դրոշի ներքո նավարկող «Marivex» և «Settebello» նավերը։ Պենտագոնի տվյալներով՝ «Marivex»-ը խախտել է շրջափակումը՝ փորձելով մտնել իրանական նավահանգիստ, իսկ «Settebello»-ն ենթադրաբար փորձում էր տեղափոխել իրանական նավթ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր