Հայաստանը ԵՏՀ-ին դիմել է Ռուսաստան սննդամթերքի մատակարարումների սահմանափակումների հարցով
Հայաստան
Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ)՝ խնդրելով ուսումնասիրել հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների հարցը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով՝ հայկական կողմը խնդրել է ԵՏՀ-ին գնահատել կիրառվող միջոցների իրավաչափությունը՝ գործող ընթացակարգերի շրջանակում։ Նրա խոսքով՝ հանձնաժողովում գործում են համապատասխան մեխանիզմներ, որոնցով Հայաստանը պատրաստվում է առաջնորդվել։
Ռուսաստանի կողմից մի շարք հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ֆոնին ժամանակավորապես դժվարություններ են առաջացել արտահանման ուղղությամբ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է «Ջերմուկ» հանքային ջրին, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքներին՝ կորիզավոր մրգերին, խաղողին, բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին և նեկտարինին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տեղական արտադրողներին և փոխհատուցել նրանց հնարավոր վնասները, իսկ Եվրամիությունը հայտարարել էր Հայաստանին ֆինանսական աջակցության տրամադրման պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր