Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում քամին կոտրել է հաստաբուն ծառը
Այլ
Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում քամու հետեւանքով հաստաբուն ծառը կիսով չափ կոտրվել եւ կախվել է մայթի վրա՝ վտանգ սպառնալով հետիոտների համար:
Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Ցուգունյանի գլխավորությամբ:Փրկարարները բենզասղոցով հեռացրել են ջարդված, եւ իրենից մեծ վտանգ սպառնացող ծառը, չեզոքացրել վտանգը եւ ազատել մայթը՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր