ՆԱՏՕ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի դեմ պատերազմի մասին
Աշխարհ
Մոսկվան չի ցանկանում պատերազմ ՆԱՏՕ-ի հետ, Բեռլինում ընթացող Միջազգային աէրոտիեզերական ցուցահանդեսի (ILA) շրջանակներում հայտարարել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքս Գրինկևիչը։
«Ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ հետախուզական տվյալները։ Ռուսաստանը չի ձգտում հակամարտության», - նրա խոսքերն է մեջբերում Financial Times-ը։
Այսպես է նա պատասխանել Մոսկվայի կողմից Բալթյան երկրների դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ հարցին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս մանրամասն բացատրել է, որ Մոսկվան մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, սակայն արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով՝ ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ