Սոբյանինը հայտնել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքի խոցման մասին
Ռուսաստան
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են դեպի մայրաքաղաք շարժվող մեկ անօդաչու թռչող սարք։ Այդ մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ոչնչացվել է դեպի Մոսկվա թռչող մեկ անօդաչու սարք։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում»,- նշել է քաղաքապետը։
Ավելի վաղ Սոբյանինը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են դեպի Մոսկվա ուղղվող յոթ անօդաչու սարք։ Նա նաև տեղեկացրել էր գիշերային ժամերին իրականացված մի շարք օդային թիրախների վնասազերծման մասին։
Հունիսի 11-ին ՌԴ ԱԻՆ Սևաստոպոլի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումից հետո մարվել է «Սևաստոպոլի պաշտպանությունը 1854–1855 թվականներին» պանորամայի շենքում առաջացած հրդեհը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր