Brent տեսակի նավթի գինը ապրիլից ի վեր առաջին անգամ իջել է 88 դոլարից ցածր
Աշխարհ
Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը ապրիլի 17-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի համար 88 դոլարից ցածր, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով առևտրի տվյալներին։
Մոսկովյան ժամանակով ժամը 10:54-ի դրությամբ Brent նավթի գինը նվազել է 2.8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 87.85 դոլարի։
Մոսկովյան ժամանակով ժամը 10:59-ի դրությամբ նավթի գինը արագացրել էր իր անկումը՝ հասնելով մեկ բարելի համար 87.53 դոլարի (3.15%-ով պակաս)։
Նախկինում Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի և Ֆինանսական համալսարանի փորձագետ Իգոր Յուշկովը հայտնել էր, որ եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի, նավթի գները կարող են ցատկել մինչև մեկ բարելի համար 110 դոլար։ Նա նշել է, որ հինգշաբթի օրվա առևտրի ժամանակ գները աճել են 2-3%-ով։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր