Մեդվեդևը հրապարակել է ԵՄ առաջնորդների պատկերներով գեներացված տեսանյութ
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի օրվա առթիվ հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որտեղ ներկայացված է, թե ինչպես են ոչնչացվում եվրոպացի առաջնորդների պատկերները։ Տեսանյութը հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես Մեդվեդևին են փոխանցում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի լուսանկարները, որից հետո դրանք անցկացվում են թղթաքանդիչ սարքի միջոցով։
Հրապարակմանը կից Մեդվեդևը գրել է․ «Ոչ մի թշնամի չի խանգարի մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։ Շնորհավոր Ռուսաստանի օրը»։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ նշելով, որ պետության հանդեպ սերն ու հայրենասիրական պարտքի զգացումը միավորում են ռուս ժողովրդին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր