Հրապարակվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի 14 կետերը
Համաշխարհային Մամուլ
Իրանական Mehr գործակալությունը հրապարակել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի նախագծի հիմնական դրույթները։ Հրապարակման տվյալներով՝ տեղեկությունը տրամադրել է Թեհրանի բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրը։
Փաստաթուղթը ներառում է 14 կետ և նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ ամբողջական դադարեցում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Լիբանանի տարածքում։ Բացի այդ, նախատեսվում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերացում և Օրմուզի նեղուցի բացում՝ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Նախագծի համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվում է հեռացնել իր ռազմական ներկայությունը Իրանի հարակից տարածքներից և հրաժարվել երկրի ներքին գործերին հետագա միջամտությունից։ Առանձին դրույթներով նախատեսվում է նաև իրանական նավթի նկատմամբ սահմանափակումների վերացում, Թեհրանի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովում և Իրանի վերականգնման ծրագիր՝ առնվազն 300 միլիարդ դոլարի չափով՝ ԱՄՆ-ի և նրա գործընկերների մասնակցությամբ։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթների շուրջ համաձայնություն կա, սակայն ընդգծել էր, որ Վաշինգտոնի հակասական դիրքորոշումները նախկինում բազմիցս խոչընդոտել են բանակցային գործընթացը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ