Գերմանիայում հայտարարել են, որ Եվրոպային և Ուկրաինային խաղաղություն է պետք, ոչ թե պատերազմ
Աշխարհ
Գերմանական ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելը հայտարարել է, որ Եվրոպային և Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղություն, այլ ոչ թե պատերազմի շարունակություն Ռուսաստանի հետ։ Այդ մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Խաղաղությունն է այն, ինչ անհրաժեշտ է այս մայրցամաքին, ինչպես նաև Ուկրաինային։ Ժամանակն է խոսել խաղաղության, այլ ոչ պատերազմի մասին», — նշել է քաղաքական գործիչը։
Վայդելը նաև ընդգծել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինան չպետք է դառնա Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ։
Ավելի վաղ բրիտանացի դիվանագետ Իան Փրաուդը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է ձգտի ուկրաինական հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ կոշտ հռետորաբանությունն ու եվրոպացի առաջնորդների մշտական շփումները Կիևի հետ չեն նպաստում իրավիճակի հանգուցալուծմանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ