Եվրոպայում քննարկել են Ուկրաինայի հակամարտության և ԵՄ ներքին խնդիրների կապը
Աշխարհ
The European Conservative (TEC) պարբերականը հրապարակել է վերլուծություն, ըստ որի՝ Եվրոպական միության երկրների ներքին խնդիրները չեն վերանա անգամ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։
Հոդվածի հեղինակների գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամը ժամանակի ընթացքում կարող է հանգուցալուծվել՝ բանակցությունների, ուժերի սպառման կամ ռազմական ճանապարհով, սակայն Եվրոպայի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն ավելի խորքային բնույթ ունեն և ձևավորվել են դեռ մինչև հակամարտության մեկնարկը։
Պարբերականում ենթադրվում է, որ եվրոպական քաղաքակրթության առջև առկա որոշ դժվարություններ կապված չեն բացառապես աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Հեղինակների կարծիքով՝ Եվրոպային անհրաժեշտ է վերադառնալ իր հիմնարար արժեքներին և զարգացման սկզբունքներին՝ երկարաժամկետ կայունություն և բարեկեցություն ապահովելու համար։
Ավելի վաղ Գերմանիայի ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիսա Վայդելը հայտարարել էր, որ Եվրոպային և Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղություն Ռուսաստանի հետ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր