G7 գագաթնաժողովում արհեստական բանականությունը կլինի գլխավոր թեմաներից մեկը
Աշխարհ
Ֆրանսիայում հունիսի 15-17-ը կայանալիք G7 գագաթնաժողովի օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնելու արհեստական բանականության զարգացումն ու դրա կարգավորումը։ Քննարկումներին մասնակցելու են նաև տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ առցանց անվտանգության և թվային քաղաքականության հարցերին։
Ֆրանսիան, որը նախագահում է G7-ը 2026 թվականին, նպատակ ունի միջազգային առաջնորդների ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն աշխարհաքաղաքական ճգնաժամերի, այլև նոր տեխնոլոգիաների ազդեցության վրա։ Քննարկվելու են նաև տնտեսական համագործակցության և թվային ինքնիշխանության թեմաները։
Փորձագետների գնահատմամբ՝ արհեստական բանականության ոլորտում միջազգային կանոնների մշակումը դառնում է համաշխարհային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, քանի որ տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր մարտահրավերներ է ստեղծում պետությունների համար։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր