Եվրամիությունը խորացնում է թվային համագործակցությունը Բրազիլիայի հետ
Աշխարհ
Եվրամիությունը և Բրազիլիան հայտարարել են նոր թվային գործընկերության մեկնարկի մասին։ Նախաձեռնությունը նախատեսում է համագործակցություն տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության, կապի ենթակառուցվածքների և թվային տնտեսության ոլորտներում։
Բրյուսելում նշում են, որ ծրագրի նպատակներից մեկն է նվազեցնել եվրոպական կախվածությունը արտասահմանյան տեխնոլոգիական հարթակներից և զարգացնել համագործակցությունը վստահելի գործընկերների հետ։ Բրազիլիան դարձել է ԵՄ-ի թվային գործընկերության ծրագրին միացած հերթական երկիրը։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս քայլը ցույց է տալիս, որ թվային տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը միջազգային քաղաքականության ու տնտեսական մրցակցության կարևոր բաղադրիչներ են դարձել։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր