Անահիտ Մանասյանը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր
Հասարակություն
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ալեքսանդրա Քոուլին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Զրուցակիցները կարևորել են միջազգային համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր