Bloomberg. Մասկը դարձել է աշխարհի առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է 1 տրիլիոն դոլարը
Աշխարհ
Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 1 տրիլիոն դոլարը, այն բանից հետո, երբ սկսվել է նրա ընկերության՝ SpaceX-ի բաժնետոմսերը առք ու վաճառքը: Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ SpaceX-ի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում իրենց դեբյուտից հետո բարձրացել են մինչև 163 դոլար մեկ բաժնետոմսի համար։ Ընկերությունը նախկինում անցկացրել է պատմության մեջ ամենամեծ նախնական հանրային առաջարկը՝ վաճառելով բաժնետոմսեր 135 դոլարով մեկ բաժնետոմսի համար, ինչը բիզնեսը գնահատել է 1.77 տրիլիոն դոլար։
Ինչպես նշում է Bloomberg-ը, SpaceX-ի բաժնետոմսերի գնի աճը Մասկի SpaceX-ում և Tesla-ում բաժնեմասերի համակցված արժեքը բարձրացրել է այնպիսի մակարդակի, որ նրա զուտ կարողությունը հասցվում է մոտավորապես 1.05 տրիլիոն դոլարի։ Այսպիսով, գործարարը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր