Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում Թրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և Վենեսուելայում 

«Հրապարակ»․ Այլընտրանքայինը Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որը դեռ կառուցված չէ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչներ Արտեմ Մանուչարյանը, Սամվել Սարուխանյանը եւ Հրանտ Գեւորգյանը շուրջ 15 տարի չեն կարողացել իրենց կառուցած առանձնատները գրանցել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեում եւ ստանալ անշարժ գույքի սեփականության վկայականներ։ Այդ տներից մեկը՝ Հրանտ Գեւորգյանի կառուցած եռահարկ, տուֆակերտ առանձնատունը կիսակառույց է, ներքին հարդարման աշխատանքները կիսատ են։ Հ․ Գեւորգյանը բնակվում է Ռուսաստանում, իսկ մյուս երկու տների տերերը՝ Արտեմ Մանուչարյանը եւ Սամվել Սարուխանյանը, իրենց ընտանիքներով բնակվում են Ոսկեպարում։ Այդ 3 տները Ոսկեպար գյուղից կտրված չեն, դրանք ոսկեպարցիների տների կողքին են։ Ըստ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած քարտեզի՝ այդ տների կողքի ձորով է անցել հայ-ադրբեջանական սահմանը, սակայն այդ տարածքում ադրբեջանցիների տներ, այլ կառույցներ չեն եղել ու չկան։ Այդ 3 առանձնատները գտնվում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին հարակից տարածքում։

3 առանձնատների տերերը դեռեւս 2013-ին դիմել են Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժին, որտեղից էլ խնդիրը ներկայացվել է կառավարություն։ 3 առանձնատների տերերին հայտնել են, որ խնդիրը չի լուծվում, որովհետեւ այդ տները կադաստրային քարտեզով ՀՀ տարածքում չեն։ Այդ տների տերերն իրավունք չունեն իրենց տները վաճառել, կտակել, նվիրել, գրավ դնել եւ այլն։ Մայիսի 30-ին Ոսկեպար գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակվելու է։ Նա Ոսկեպարում ոչ թե անդրադարձավ այդ 3 առանձնատների խնդրին, այլ նախկինում ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասքիպարա) գյուղին հարակից տարածքում 1980-ականներին ոսկեպարցիների կառուցած, լքված երկհարկանի 27 տներին․ «Իհարկե, էնտեղ Խորհրդային Միության ժամանակվա տների հետ կապված խնդիրներ կան, էդ խնդիրներն էլ մենք կնայենք, կլուծենք»: Թե ինչպես է լուծվելու այդ 27 տների հարցը, հայտնի չէ։

Միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի որոշ հատվածներ քարտեզով գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Սահմանազատման շարունակության դեպքում ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարը եւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի առանձին հատվածներ, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն Ադրբեջանին: 2024թ․ գարնանը ոսկեպարցիների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես խնդրի լուծման տարբերակ, նշում էր այդ հատվածներում թունելներ-ճանապարհներ կառուցելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով, կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը: Այդ ճանապարհի այլընտրանքային ուղին Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որի միայն մի փոքր մասն է շահագործման ենթակա։ Այդ կապակցությամբ արված տեղեկատվական հարցումիս Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ (Մ-4) - Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- (Հ-58) հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Ենոքավան տանող) հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։

Հանձնված է շահագործման: Այն համարվում է Մ-4-Ենոքավան-Կարմիրգյուղ-Հ-58 ճանապարհի սկզբնամաս, մնացած՝ 65.5 կմ հատվածի վերականգնման համար լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագիր չկա»։ Պետբյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել՝ 6.3 կմ հատվածի հիմնանորոգման համար, անցել է 2 տարի, սակայն այդ ճանապարհի շարունակությունը կառուցված չէ։ Հավելեմ՝ Կարմիրգյուղ ամառանոցը Ջուջեւանից, միջպետական ավտոճանապարհից շուրջ 20 կմ հեռավորությամբ է, այդ ճանապարհն ասֆալտապատ չէ եւ հիմնանորոգման խիստ կարիք ունի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա
Ամենադիտված