Դիակ է հայտնաբերվել Աշխարհի առաջնությանը մասնակցող Իրանի հավաքականի մարզադաշտի մոտ
Աշխարհ
Իրանի ազգային հավաքականի մարզական բազայի մարզադաշտի մոտ Տիխուանայում հայտնաբերվել է քայքայված դիակ, հաղորդում է Actu Foot-ը X սոցիալական ցանցում։
Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարմինը փաթաթված է եղել սև պարկի մեջ և բռնության հետքեր է ունեցել։
Խմբային փուլում Իրանը կխաղա Նոր Զելանդիայի և Բելգիայի հավաքականների դեմ Ինգլվուդում, Կալիֆոռնիա, իսկ հետո՝ Եգիպտոսի դեմ Սիեթլում։
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Արգենտինան գործող աշխարհի չեմպիոնն է, որը 2022 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ