Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հանցավոր խմբավորման առաջնորդի վերացման մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում հայտարարել է, որ ամերիկյան ուժերը, Վենեսուելայի հետ համակարգված, սպանել են Նինյո Գերերոյին՝ վենեսուելական «Տրենա դե Արագուա» հանցավոր խմբավորման ղեկավարին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ հարավային հրամանատարությունը, իր հրահանգով, հարվածը իրականացրել է Կարակասի հետ համակարգված։
2024 թվականին Թրամփը խմբավորումը որակել է որպես երկրի գլխավոր թշնամի և խոստացել է արտաքսել դրա բոլոր անդամներին։
«Տրենա դե Արագուա» խմբավորումը Վենեսուելայում ի հայտ է եկել մոտ 15 տարի առաջ։ ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները այն համարում են մի շարք երկրների՝ Պերուի, Չիլիի, Կոլումբիայի, ինչպես նաև Բրազիլիայի, Էկվադորի, Բոլիվիայի և Կոստա Ռիկայի ազգային անվտանգության սպառնալիք։
ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խմբավորման բջիջները գործում են Միացյալ Նահանգների 16 խոշորագույն նահանգներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ