ԱՄԷ-ն հերքում է Իրանի ակտիվների ապասառեցումը
Աշխարհ
Տեղեկություններն այն մասին, որ ԱՄԷ-ն ապասառեցրել է իրանական ակտիվները և դրանց մի մասն արդեն փոխանցել է Թեհրան՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար, կեղծ են: Այս մասին ԱՄԷ արտաքին գործերի նախարարության ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Աֆրա ալ-Համելին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Դիվանագետն ընդգծել է, որ այդ պնդումները լիովին անհիմն են։
«Իրանի սառեցված միջոցները բաց չեն թողնվել, փոխանցվել կամ ուղղվել ԱՄԷ», - գրել է նա:
Ալ-Համելին նաև կոչ է արել ԶԼՄ-ներին լինել ճշգրիտ, ապավինել պաշտոնական աղբյուրներին և զերծ մնալ չճշտված տեղեկությունների ու անհիմն մեղադրանքների հրապարակումից։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր