Հնդկաստանում խորհրդային արտադրության ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Աշխարհ
Հնդկաստանում կործանվել է Ան-32 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հնդկաստանի ռազմաօդային ուժերին։
Ինքնաթիռը կործանվել է Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում։ Ռազմական ինքնաթիռը կործանվել է Ջորհատ ավիաբազայում վայրէջք կատարելիս։ Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը պարզաբանել են, որ վթարի պատճառը պարզելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով։
Ան-32-ը խորհրդային ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, խորհրդային ավիացիայի պատմության մեջ միակը, որը նախագծվել է հատուկ արտահանման համար և երբեք չի ընդունվել ԽՍՀՄ-ում։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր