Զելենսկին ռուսերենը հանել է պաշտպանության ենթակա լեզուների ցանկից
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով ռուսերենը հանվում է պաշտպանության ենթակա լեզուների ցանկից։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը Facebook-ում։
«Ռուսերենը հանվել է այն լեզուների ցանկից, որոնց նկատմամբ Ուկրաինան կիրառում է Խարտիայի (Փոքրամասնությունների լեզուների պաշտպանության մասին եվրոպական խարտիա - խմբ.) դրույթները», - ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Սահմանադրությունը, որը գերակայություն ունի բոլոր օրենքների նկատմամբ, երաշխավորում է ռուսերենի և այլ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը և պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր