Anthropic-ը ԱՄՆ իշխանությունների պահանջով սահմանափակել է առաջադեմ արհեստական բանականության մոդելների հասանելիությունը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան Anthropic ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության արտահանման վերահսկողության նոր հրահանգների ֆոնին ստիպված է սահմանափակել օտարերկրյա օգտատերերի հասանելիությունը իր առավել հզոր արհեստական բանականության մոդելներին՝ Fable 5-ին և Mythos 5-ին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Ըստ հրապարակման՝ որոշումը պայմանավորված է Միացյալ Նահանգների կողմից ընդունված նոր կարգավորումներով, որոնք վերաբերում են առաջադեմ տեխնոլոգիաների միջազգային հասանելիությանը և վերահսկմանը։
Նշվում է, որ ընկերությունը սկսել է անհապաղ անջատման գործընթացը՝ սահմանափակելով նշված մոդելների օգտագործումը արտասահմանյան օգտատերերի համար։
Ավելի վաղ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ բազմիցս անդրադարձել էին արհեստական բանականության կիրառման հնարավորություններին և սահմանափակումներին՝ ընդգծելով, որ տեխնոլոգիաների արագ զարգացումը պահանջում է նաև ավելի զգուշավոր և վերահսկվող մոտեցումներ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել