Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա հինգ զոհ
Աշխարհ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը (IAF) հայտնել են, որ իրենց An-32 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջորհատ քաղաքում, որը գտնվում է Ասամ նահանգի հյուսիս-արևելքում։
«Այսօր Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) An-32 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջորհատում վայրէջք կատարելիս», - հայտնել են ռազմաօդային ուժերը իրենց X սոցիալական ցանցի էջում։
Նշվել է, որ ստեղծվում է հանձնաժողով՝ վթարի պատճառները հետաքննելու համար։
NDTV-ի փոխանցմամբ՝ տրանսպորտային ինքնաթիռը հրդեհվել է Ջորհատի ռազմաօդային ուժերի բազայում վթարի ենթարկվելուց հետո։
Վթարի հետևանքով զոհվել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող, հաղորդում է ANI-ն՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
«Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող զոհվել է An-32 տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել