Պուտինը հանձնարարական է տվել Ռուսաստանի նոր տարածաշրջանների զարգացման վերաբերյալ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Դոնբասի և Նովորոսիայի տարածաշրջանները պետք է հասնեն Ռուսաստանի միջին համապետական զարգացման մակարդակին։ Այդ մասին նա ասել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ընթացքում։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է բնակչության կյանքի որակի հիմնական ցուցանիշներին՝ սոցիալական պայմաններից մինչև ենթակառուցվածքների զարգացում։
Պուտինը նշել է, որ ծրագրի շրջանակում նախատեսված է շուրջ 300 տարբեր միջոցառում, որոնք ընդգրկում են սոցիալական, բնակարանային, տրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքների զարգացումը։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ գործընթացում ներգրավված են դաշնային գերատեսչությունները, պետական ընկերությունները և երկրի տարբեր տարածաշրջանները՝ նոր տարածքների ինտեգրման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր