Թուրքական ինքնաթիռները ներխուժել են Հունաստանի օդային տարածք
Թուրքիա
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խախտել են Հունաստանի օդային սահմանները: Ինքնաթիռները գրավելու համար օդ է բարձրացվել հունական ռազմական ավիացիան: Ինչպես հայտնում է աթենքյան լրատվական գործակալությանը, թուրքական 4 ինքնաթիռ հյուսիսից խախտել է Խիոս, ևս 3 ինքնաթիռ՝ արևելքից՝ Ռոդոս կղզու օդային տարածքները:
Միջադեպը պատահել է հունվարի 31-ին: Ենթադրվում է, որ թուրքական ավիացիան մասնակցում էր ծովային ռազմավարություններին:
Թուրքիայի և Հունաստանի միջև տարաձայնություններ կան Էգեյան ծովի հարցում: Թուրքիան հարցականի տակ է դնում Հունաստանի հետ ծովային և օդային սահմանների սահմանազատման հարցը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)