Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ կապված լցանավի կալանման մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զինված ուժերին հրամայել է կալանել Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավը, երբ այն փորձել է անցնել Լա Մանշով։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր օգտահաշվում։
«Այսօր վաղ առավոտյան ես հանձնարարել եմ մեր Զինված ուժերին կալանել ստվերային նավատորմի նավթատար լցանավը, որը փորձում էր անցնել Լա Մանշով։ Այս հաջողված գործողությունը հերթական հարվածն է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում նրանց, ովքեր սնում են Ուկրաինայում Պուտինի պատերազմը, որ մենք թույլ չենք տա իրենց թաքնվել»,- նշել է Սթարմերը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)