«Հեզբոլլահը» հայտարարել է, որ առաջին անգամ Heron 1 տիպի իսրայելական անօդաչու թռչող սարք է խոցել
Աշխարհ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ երկու օր առաջ իր մարտիկները Լիբանանի արևելյան հատվածի՝ Բեքաայի հովտի շրջանում, խոցել են իսրայելական ռազմական անօդաչու թռչող սարք, հաղորդում է Al Jazeera-ն։
Տարածված հայտարարության մեջ շարժումը հայտնել է, որ առաջին անգամ խոցվել է Heron 1 տիպի հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք, որը պատկանում է Իսրայելի բանակին (ՑԱՀԱԼ)։
Շարժման տվյալներով, օդային թիրախը գտնվել է Նահլեի շրջանում, երբ այն խոցվել է հրթիռով։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր