Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չպետք է հարձակվեր Բեյրութի վրա Իրանի հետ խաղաղության բանակցությունների օրը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Բեյրութի արվարձանի վրա չպետք է սկսվեր այն օրը, երբ, հավանաբար, Իրանի հետ խաղաղության համաձայնագիր պետք է կնքվեր։
«Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը երբեք չպետք է տեղի ունենար, հատկապես այսքան կարևոր օրը, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը», – գրել է նա կիրակի օրը Truth Social-ում։
Նա նշել է.
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել սպառնալիքներից, բայց հարձակումը, որին նա պատասխանեց, շատ փոքր և աննշան էր. ոչ ոք չի տուժել, վիրավորվել կամ սպանվել, և դա չպետք է խաթարի այս կարևոր գործընթացը»։
Թրամփն ասել է, որ «շատ մոտ են համաձայնագրին, որը խաղաղություն կբերի տարածաշրջանին, այդ թվում՝ Լիբանանին, և բոլոր կողմերը պետք է դադարեցնեն էսկալացիան»։
«Իսրայելը այլևս չպետք է հարվածներ հասցնի Լիբանանի որևէ հատվածում, բայց նաև չպետք է լինեն որևէ այլ կողմի, այդ թվում՝ «Հեզբոլլահի» կողմից Իսրայելի դեմ հարձակումներ», – ասել է Թրամփը։
Նա համոզված է, որ «սա կարող է լինել երկարատև և հրաշալի խաղաղության սկիզբը»։
«Եկեք չկորցնենք այս հնարավորությունը», – եզրափակել է ամերիկացի նախագահը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր