ԱՄՆ-ը և Իրանը խաղաղության համաձայնագիրը կստորագրեն հունիսի 19-ին Շվեյցարիայում
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Իրանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում, կիրակի՝ հունիսի 14-ի երեկոյան իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է երկու երկրների միջև բանակցությունների միջնորդ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Նա շնորհակալություն է հայտնել երկու կողմերին «հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառության համար» և երախտագիտություն է հայտնել Կատարին՝ իր միջնորդության համար, ինչպես նաև Սաուդյան Արաբիային և Թուրքիային՝ «այս հարցում իրենց հսկայական ներդրման համար»։
«Այժմ, երբ համաձայնագիրը ձեռք է բերվել, միջնորդները այս շաբաթ կկազմակերպեն մի շարք հանդիպումներ։ Այս քննարկումները, համաձայնագրի իրականացումից առաջ, հիմք կդնեն տեխնիկական բանակցությունների և պաշտոնական ստորագրման արարողության համար», - եզրափակել է Շարիֆը։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր