Telegraph. Սթարմերը չի ավելացնի պաշտպանության ոլորտում ներդրումները՝ չնայած հրաժարականներին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը առաջիկա երեք տարիների ընթացքում կստանա լրացուցիչ 13,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (18 միլիարդ դոլար) ներդրումներ, և այս գումարը չի ավելացվի՝ չնայած նախարարությունում վերջերս տեղի ունեցած հրաժարականներին, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Հունիսի 11-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, նրա տեղակալը և երկու օգնականներ հրաժարական տվեցին։ Նրանք նշեցին, որ երկրի պաշտպանության մեջ ներդրումները բավարար չեն։
Հիլիի փոխարինող Դեն Ջարվիսը խոստացավ բրիտանական զինված ուժերին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։ Այնուամենայնիվ, երկու աղբյուրներ The Daily Telegraph-ին հայտնել են, որ ֆինանսավորումը չի ավելացվի Հիլիի հետ համաձայնեցվածից այն կողմ, ինչն, ի վերջո, հանգեցրեց նրա հրաժարականին։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր