Fars. Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի վճար Հորմուզի նեղուցով անցնելու համար
Աշխարհ
Իրանը 60-օրյա արտոնյալ ժամկետ է տրամադրել Միացյալ Նահանգների հետ հետագա բանակցությունների համար: Այս ընթացքում Թեհրանը չի պահանջի վճար Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին:
Նրա խոսքով՝ այս 60 օրից հետո Իրանը մտադիր է ապահովել անվտանգության, նավագնացության, շրջակա միջավայրի պաշտպանության և ապահովագրության ծառայություններ՝ նեղուցում առևտրային նավերի երթևեկությունից ստացված ֆինանսական եկամուտները երկրի տնտեսական զարգացման համար օգտագործելու համար։
Գործակալության աղբյուրը հավելել է, որ այս ծառայությունները նավերին կմատուցվեն ինչպես Իրանի, այնպես էլ Օմանի կողմից։


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր